Բռնցքամարտիկ Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնությունում իր ելույթները

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. 50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով սկսեց Սերբիա Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում իր ելույթները։

Չնայած 3–րդ ռաունդում մրցավարը 1 միավոր հանեց՝ զգուշացում տալով, այնուամենայնիվ, հայ բռնցքամարտիկը միավորներով առավելության հասավ սերբ Պավլե Պոպովիչի նկատմամբ դժվարին մենամարտում։

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներ Սյուզաննա Իշխանյանը (48 կգ) պարտվել էր թուրք Նուր Չեթինին, իսկ Տիգրան Սարգսյանը (85 կգ)՝ հունգարացի Գյուլա Բոզեին։

Leave a comment