Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերելու Եվրոպայի պատրաստակամության մասին:


Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տեղեկացրել, որ ԵՄ-ն պատրաստ է գործարկել «Կոպեռնիկուս» արբանյակային ծրագիրը՝ որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար:


Վերջին տվյալներով՝ Ինդոնեզիայի Ֆլորեսի շրջանում 7,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ:

Դիտումների քանակ3

Leave a comment