Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը

Քաղաքականություն

15.08.2026 | 18:17

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն անդրադարձ են կատարել նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև կապերի առավել ակտիվացմանը՝ փոխայցելությունների և պարբերական շփումների միջոցով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment