Ռուսական զինուժը «Գերան» ԱԹՍ–ներով հարվածներ է հասցրել Չեռնիգովի մարզի կարևոր օբյեկտներին

Բաժանորդագրվել

Գերատեսչության տվյալներով՝ հարձակման համար կիրառվել են «Գերան-4 Սիքեր» ԱԹՍ-ներ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսական զինուժը «Գերան» անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ է հասցրել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի էներգետիկ և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Թիրախներից մեկը եղել է Ռադոմկա բնակավայրում գտնվող գազաբաշխիչ կայանը։

«Անօդաչու համակարգերի զորքերի ստորաբաժանումների կողմից հարվածային ԱԹՍ-ի կիրառման արդյունքում ոչնչացվել է Չեռնիգովի մարզի Ռադոմկա բնակավայրի գազաբաշխիչ կայանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հարված է հասցվել նաև Չեռնիգովի արդյունաբերական գոտուն։ Այնտեղ գործել է մի պահեստ, որն ուկրաինական զորքն օգտագործել է հարվածային ԱԹՍ-ները պահելու համար։

Գերատեսչության տվյալներով՝ հարձակման համար կիրառվել են «Գերան-4 Սիքեր» ԱԹՍ-ներ։ Արդյունքում խոցվել է քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող պահեստային մասնաշենքը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment