Էփշտեյնի զոհերը տեսանյութով կոչ են անում հրապարակել փաստաթղթերի ամբողջական փաթեթը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործողությունների զոհերը հանդես են եկել գովազդային հոլովակում՝ կոչ անելով հրապարակել գործի առնչությամբ ավելի շատ փաստաթղթեր։ Այս մասին գրում է BBC-ն։

World Without Exploitation խմբի` 40 վայրկյան տևողությամբ տեսանյութում Էփշթեյնի գործով թրաֆիքինգի զոհ դարձած կանայք ձեռքում պահել են իրենց երիտասարդ տարիքի լուսանկարները՝ ասելով․ «Բոլորս արժանի ենք ճշմարտությանը»։

Գովազդն ավարտվում է հետևյալ կոչով՝ «Կանգնե՛ք մեր կողքին», «Ասացե՛ք գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին՝ ճշմարտության ժամանակն է»։

Leave a comment