Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների նվազում չի սպասվում. մասնագետի կանխատեսումներ

https://arm.sputniknews.ru/20260815/hhum-ansharzh-gujqi-shukajum-gneri-nvazum-chi-spasvum-masnageti-mjus-kankhatesumnery-105752851.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863024_61:0:1481:1065_1920x0_80_0_0_2ba106c142a77e2c319ffe5068e23b6d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, անշարժ գույք, բնակարան, տուն, հիփոթեքային վարկ, սփյուռքահայ, գին

հայաստան, երևան, անշարժ գույք, բնակարան, տուն, հիփոթեքային վարկ, սփյուռքահայ, գին

Բաժանորդագրվել

Անշարժ գույքի շուկայի մասնագետ Անդրանիկ Հարությունովի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորում է մի քանի գործոններով, որոնք էլ նա ներկայացրել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան անշարժ գույքի շուկայում առկա ակտիվությունը, կայուն պահանջարկն ու բարձր գները կպահպանվեն նաև առաջիկա տարիներին, եթե, իհարկե, տարածաշրջանում ինչ–որ արտառոց դեպքեր տեղի չունենան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել անշարժ գույքի շուկայի մասնագետ Անդրանիկ Հարությունովը։
Նշենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին կառավարության նիստում հայտարարել էր, թե Երևանում բնակարան գնելը դարձել է թրենդային, բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը` սփյուռքահայեր, անշարժ գույք են ձեռք բերում ՀՀ–ում։

Հարությունովը հայաստանյան շուկայի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորում է մի քանի գործոններով. Նախ` մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձի ժամկետի ավարտով պայմանավորված կառուցապատողները որոշ կանոններ փոխել են, բնակարանները վաճառում են մարման ավելի երկար ժամկետով, տարաժամկետ վճարումով, ավելի ցածր կանխավճարով, իսկ որոշ դեպքերում` առանց կանխավճարի։

«Այս տարբերակով շատ հարմար է գույք ձեռք բերել հատկապես սփյուռքահայ մեր հայրենակիցների համար, քանի որ իրենք դրսում ավելի մեծ եկամուտներ ունեն, ավելի հեշտ են վճարումներն անում, երբ որ տարիների բացվածքը ավելի շատ է լինում»,– պարզաբանում է Հարությունովը։

Շուկայի ակտիվության պատճառներից մեկն էլ, ըստ նրա, ռուս ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով այդ երկրներից դեպի Հայաստան հայերի ու այլազգիների մեծ ներհոսքն է։
Իրանից ևս պատերազմական գործողությունների հետևանքով որոշակի շարժ նկատվել է։ Բայց, ի տարբերություն Ռուսաստանի և Ուկրաինայի, իրանահայերը, Հարությունովի խոսքով, Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել դեռևս անցած 10-20 տարիների ընթացքում։

«Ես 16 տարի այս ոլորտում եմ, մենք միշտ էլ ունեցել ենք իրանահայ հայրենակիցներ, ովքեր գույք են ձեռք բերել, ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր Հայաստանում գույք ունեն և վարձակալությամբ են հանձնում»,– շեշտում է մասնագետը։

Ի դեպ, օտարերկրացիները, բնակարաններ են գնում ոչ միայն Երևանում, այլև երևանամերձ բնակավայրերում, որտեղ եկամտահարկի վերադարձը ՀՀ քաղաքացիների համար դեռ գործում է, և ակտիվ բնակարանաշինություն է ընթանում։ Բացի այդ, գները Երևանից դուրս ավելի մատչելի են։

«Օրինակ`ցանկության դեպքում հնարավոր է 18 միլիոնից սկսած բնակարաններ գտնել։ Եկամտահարկի վերադարձով տեղացի գնորդն այս դեպքում ամիսը մոտավորապես 200 000 դրամ հիփոթեքային մարում է անում։ Դրանից, եթե եկամտահարկով տոկոսները վերադարձվում են, շատ մատչելի է դառնում»,– ասում է մասնագետը։

Շուկայի վրա դրական ազդեցություն է թողնում նաև տուրիզմի զարգացումը։ Հարությունովի դիտարկմամբ` Հայաստանում հյուրանոցների թիվը փոքր չէ, բայց տուրիստական սեզոնին կա՛մ հյուրանոցներում տեղ չի լինում, կա՛մ տուրիստները գերադասում են օրավարձով բնակարան վերցնել։ Սփյուռքահայերից շատերը, Հայաստանում չլինելով, իրենց բնակարանները վարձով են տալիս և հավելյալ եկամուտ ստանում։

«Սա էլ է առիթ, որ մարդիկ իրենց խնայողությունները տարբեր երկրների բանկերից հանեն, գույք ձեռք բերեն ու իրենց հավելյալ եկամուտ ապահովեն։ Դա նորմալ է։ Այն պետություններում, որտեղ անշարժ գույքի կապիտալիզացիան բարձրանում է, վարձակալությունից ստացվող եկամտաբերությունն աճում է, մարդիկ տարբեր երկրներից իրենց ունեցած ազատ միջոցներով այդ երկրներում անշարժ գույքի մեջ ներդրում են անում»,– նշում է Հարությունովը։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր բնակարան ձեռք բերելու հույսով սպասում են գների ինչ–որ չափով նվազման, Անդրանիկ Հարությունովը խորհուրդ է տալիս ընտրել առավել հարմար գնային առաջարկ և օգտվել եկամտահարկի դեռևս գործող վերադարձից։
Շուկայում առկա մեծ պահանջարկի պայմաններում գների նվազում, ըստ նրա, առաջիկա տարիներին տեղի չի ունենա։

Նշենք, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով` 2026թ.–ի առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիները ՀՀ–ում գնել են` 1 120, վաճառել` 1 200 անշարժ գույք։ Այսինքն` նույն ժամանակահատվածում գրանցված առքուվաճառքի գործարքների ընդհանուր թվի (33 673) միայն 6.9 տոկոսն է իրականացվել օտարերկրացիների մասնակցությամբ։

Որպես համեմատություն նշենք, որ 2025-ին օտարերկրացիները ՀՀ–ում գնել են 1 194, վաճառել` 1 477 անշարժ գույք, որը կազմել է ընդհանուր գործարքների (32 918) 8 տոկոսը։

Երևանի ո՞ր վարչական շրջաններում և ՀՀ ո՞ր մարզերում են բնակարաններն ամենաշատը թանկացել

Leave a comment