ՌԴ-ն հայտարարել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի գործով երրորդ կասկածյալի ձերբակալման մասին

Քաղաքականություն

10.02.2026 | 17:41

Ռուս գեներալի դեմ մահափորձին մասնակցելու կասկածանքով ձերբակալված Վիկտոր Վասինի որդին՝ Պավել Վասինը, իր հանցակիցներին ռուս զինվորականներին լրտեսելու միջոցներ է տրամադրել է, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Վասին կրտսերը խոստովանել է և խոսել ՊՆ ևս երկու աշխատակիցների մասին, որոնց, ենթադրաբար, իր հանցակիցները հսկում էին «ուկրաինական հատուկ ծառայությունների շահերից ելնելով»։

Գեներալ Վլադիմիր Ալեքսեևի ուղղությամբ կրակել էին Մոսկվայում նրա բնակության վայրում՝ փետրվարի 6-ին։ Նա հոսպիտալացվել է։

Շաբաթավերջին ԱԴԾ-ն հայտնել է երկու կասկածյալների ձերբակալության մասին՝ կրակոցների անմիջական պատասխանատու Լյուբոմիր Կորբայի և Վիկտոր Վասինի։ ԱԴԾ-ն պնդում է, որ Կորբայի որդին՝ Լեհաստանի քաղաքացի Լյուբոշ Կորբան, օգնել է հորը հավաքագրելու գործում։

Հաջորդ օրը ԱԴԾ-ն հայտարարեց, որ տղամարդիկ խոստովանել են հանցագործությունը և, ենթադրաբար, աշխատել են Ուկրաինայի անվտանգության ծառայության համար։

Մեկ այլ կասկածյալ՝ Զինաիդա Սերեբրիցկայան, հետախուզվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment