Առնվազն հինգ մարդ է զոհվել շաբաթ վաղ առավոտյան Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ տեղի ունեցած 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է Արևելյան Նուսա Տենգարա նահանգի նահանգապետ Էմանուել Մելքիադես Լակա Լենան
Առնվազն հինգ մարդ է զոհվել շաբաթ վաղ առավոտյան Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ տեղի ունեցած 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է Արևելյան Նուսա Տենգարա նահանգի նահանգապետ Էմանուել Մելքիադես Լակա Լենան։
Նրա խոսքով՝ զոհվածները երկրաշարժի պահին գտնվել են շինությունների ներսում և դարձել են փլուզված կառուցվածքների զոհը։
Հիմնական ստորգետնյա ցնցումից հետո տարածաշրջանում գրանցվել են տասնյակ հետցնցումներ։ Ինդոնեզիայի մի քանի շրջաններում արձանագրվել է մեկ մետրից պակաս բարձրությամբ ցունամի։
Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումը չեղարկվել է երկրաշարժից մոտ երեք ժամ անց։