Խոշոր վթար Երևանում, կան տուժածներ․ կոտրվել է նաև մայթեզրի վճարային տերմինալը

Բաժանորդագրվել

Կայքի տեղեկություններով՝ վարորդների մեկը դատախազ է։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03։40-ի սահմաններում Արաբկիրում` Ազատության պողոտա – Ներսիսյան – Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում, բախվել են «Kia» և «Tesla» մակնիշի մեքենաները։

Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, մայթում տեղադրված վճարային տերմինալին, ապա՝ աղբով լի աղբամաններին։ Հարվածի հետևանքով աղբամանները շպրտվել են և վնասել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes»-ը։

Վթարի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդը դատախազ է։

Leave a comment