Իրանի կողմից Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային բազայի վրա հարվածը խաթարել է ամերիկյան նավատորմի համար առանցքային մատակարարման գիծը, գրել է «The New York Times»-ը։
Պատերազմի սկզբում բազայի վրա Իրանի հարձակումը խափանել է կարևոր լոգիստիկ կենտրոնի աշխատանքը։ Ամերիկյան ռազմածովային ուժերը ստիպված են եղել վերաուղղորդել մատակարարումները դեպի Դիեգո Գարսիա բազա, որը տեղակայված է Իրանի մոտակայքում գործող ամերիկյան ավիակիրներից մոտավորապես 2200 մղոն հեռավորության վրա։
Մատակարարման երկարացված երթուղին հանգեցրել է ռեսուրսների պակասի և «USS Abraham Lincoln» ավիակիրի անձնակազմի համար լրացուցիչ աշխատանքային ծանրաբեռնվածության։
Նավի մոտ 5000 զինծառայողներ գրեթե ինը ամիս ծովում են և չեն այցելել նավահանգիստներ։