ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանին համարում են դաշնակից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
«Հենց սկզբից Հայաստանը եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես դաշնակից», – հայտարարել է Մասադիկովը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու Երևանի հետ համատեղ աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցության վերականգնման հետ կապված բոլոր հարցերը։