Երկրաշարժ Ինդոնեզիայում, կյանքից հեռացել է առնվազն 20 մարդ (տեսանյութ)

Ինդոնեզիայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել, զոհվել է առնվազն 20 մարդ։

7.7 մագնիտուդով ցնցումը սկսվել է Ֆլորես կղզու մոտ։ Էպիկենտրոնը եղել է Լաբուան Բաջո քաղաքից 161 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 190,000 մարդ։ Վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ, այլ հաստատություններ։

Իշխանությունները ցունամիի մասին նախազգուշացում են տվել երեք նահանգներում, և մարդկանց կոչ է արվել հեռու մնալ ափերից և ապաստան փնտրել անվտանգ տարածքներում։

Leave a comment