https://arm.sputniknews.ru/20260815/hajkakan-gininery-vivino-um-aveli-qan-2-mln-ditum-unen-inchpes-avelacnel-dranq-105657726.html
Հայկական գինիները Vivino-ում ավելի քան 2 մլն դիտում ունեն. ինչպե՞ս ավելացնել դրանք
Հայկական գինիները Vivino-ում ավելի քան 2 մլն դիտում ունեն. ինչպե՞ս ավելացնել դրանք
Sputnik Արմենիա
Հավելվածից օգտվում է 77 մլն մարդ, իսկ տվյալների բազայում տեղադրված է գինիների շուրջ 90 մլն անվանում։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T09:55+0400
2026-08-15T09:55+0400
2026-08-15T09:55+0400
գինի
հավելված
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105655480_0:149:1600:1049_1920x0_80_0_0_33214b60aad6b523f40a18da188f5f9c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայկական գինիները գինու սիրահարների Vivino միջազգային հարթակում հավաքել են 2,7 մլն դիտում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում նախագծի գործարար կապերի մենեջեր Աստրիդ Գուդմանդը։Vivino հարթակը հիմնադրվել է Դանիայում, իսկ դրա համահիմնադիր Հայնի Զաքարիասսենին այս գաղափարին մղել է անձնական փորձը։ Դանիան գինեգործական երկիր չես անվանի, իսկ Ֆարերյան կղզիները՝ Հայնիի ծննդավայրը, առավել ևս։ Զարմանալի չէ, որ նա, ինչպես ֆարերցիների մեծ մասը, քիչ բան գիտեր գինու մասին։ Մի անգամ հյուր գնալիս նա որոշել է մի շիշ գինի վերցնել, սակայն խանութում շփոթվել է՝ տեսնելով հարյուրավոր անծանոթ շշերով ու պիտակներով ծանրաբեռնված դարակաշարը։ Հենց այդ ժամանակ էլ մտածել է, որ իր կարգավիճակում, անկասկած, հայտնվում են բազմաթիվ մարդիկ, և որ նրանք կարող են առնվազն միմյանց օգնել խորհրդով։ Շեշտը որոշել են դնել ոչ թե փորձագիտական գնահատականների, այլ օգտատերերի կարծիքների վրա։Հավելվածում, որը Զակարիասսենը ստեղծել է գործընկերների հետ, օգտատերը, սկանավորելով գինու պիտակը, կարող է կարդալ տվյալ գինու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև սպառողների մեկնաբանությունները, որոնք երբևէ փորձել են այն։ Օգտատերերը կարող են թողնել ոչ միայն մեկնաբանություններ, այլև գնահատականներ, ուստի կարելի է տեսնել նաև միջինացված գնահատականը։ Մեկնաբանություններն ու գնահատականները ենթարկվում են կանոնավոր մշտադիտարկման՝ հնարավոր մանիպուլյացիաները բացառելու համար։Հայաստանից այստեղ առայժմ երկու գինեգործական ընկերություններ են ներկայացված՝ իրենց տեսականիով։ Դրանք փոքր ընկերություններ են, սակայն, ինչպես նշում է Գուդմանդը, նրանք փորձում են մշտական կապ պահպանել օգտատերերի հետ, ու հավելում՝ հարթակում սպասում են նաև հայ այլ գինեգործների։Հավելվածի գործողության ամբողջ ժամանակահատվածում՝ սկսած 2010 թվականից, օգտատերերն ընդհանուր առմամբ շուրջ 3,5 մլրդ անգամ գինու պիտակներ են սքանավորել։ Հայկական գինիներին բաժին է ընկել մոտ 1,5 մլն սկանավորում։ Հավելվածում հայկական գինու մասին էջերի դիտումների քանակը շուրջ 2,7 մլն է։ Բացի սքանավորումներից, շուրջ 600 հազար դիտում ավելացել է հավելվածում որոնման արդյունքում, ևս մի քանի հարյուր հազարը՝ համացանցում որոնման և հարթակի կայք անցնելու արդյունքում։Վաճառքներն ավելացնելու համար անհրաժեշտ է հասկանալ, Գուդմանդի խոսքով, թե ինչպես աշխատել տարբեր սերունդների գնորդների հետ, որոնք տարբեր սովորություններ ունեն։ Ներկայումս Z-սերնդին (1990-ականների վերջից մինչև 2010-ականների սկիզբը ծնված մարդկանց) բաժին է ընկում աշխարհում գինու սպառման ընդամենը 11%-ը, բայց, բնականաբար, նրանց մասնաբաժինը տարիների ընթացքում աճելու է։ Նրանց ներգրավելու համար գինեգործներն և մարքեթոլոգները պետք է ոչ միայն ակտիվ լինեն սոցցանցերում, այլև կարճ տեսանյութերում «մատների վրա» բացատրեն գինիների բնութագրերը։Հարկ է նաև հաշվի առնել, նրա խոսքով, որ երիտասարդներն ու մինչև 40-45 տարեկան մարդիկ, թեև փորձում են քիչ ալկոհոլ օգտագործել, բայց ավելի շատ են հետաքրքրվում յուրահատուկ մթնոլորտ ունեցող էքսկուրսիաներով գինեգործարաններ։ Մասնագետը նշեց՝ արտադրողները պետք է հաշվի առնեն սա և տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար տարբեր բովանդակություն հրապարակեն։Զրույցը տեղի է ունեցել հուլիսին Սևանում անցկացված «Seaside Startup Summit» նորարարական ֆորումի ընթացքում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105655480_2:0:1598:1197_1920x0_80_0_0_9b7c673d1cbd5444759f76a450b77d18.jpg.webp
գինի, հավելված
գինի, հավելված
Հավելվածից օգտվում է 77 մլն մարդ, իսկ տվյալների բազայում տեղադրված է գինիների շուրջ 90 մլն անվանում։
Vivino հարթակը հիմնադրվել է Դանիայում, իսկ դրա համահիմնադիր Հայնի Զաքարիասսենին այս գաղափարին մղել է անձնական փորձը։ Դանիան գինեգործական երկիր չես անվանի, իսկ Ֆարերյան կղզիները՝ Հայնիի ծննդավայրը, առավել ևս։ Զարմանալի չէ, որ նա, ինչպես ֆարերցիների մեծ մասը, քիչ բան գիտեր գինու մասին։ Մի անգամ հյուր գնալիս նա որոշել է մի շիշ գինի վերցնել, սակայն խանութում շփոթվել է՝ տեսնելով հարյուրավոր անծանոթ շշերով ու պիտակներով ծանրաբեռնված դարակաշարը։ Հենց այդ ժամանակ էլ մտածել է, որ իր կարգավիճակում, անկասկած, հայտնվում են բազմաթիվ մարդիկ, և որ նրանք կարող են առնվազն միմյանց օգնել խորհրդով։ Շեշտը որոշել են դնել ոչ թե փորձագիտական գնահատականների, այլ օգտատերերի կարծիքների վրա։
Հավելվածում, որը Զակարիասսենը ստեղծել է գործընկերների հետ, օգտատերը, սկանավորելով գինու պիտակը, կարող է կարդալ տվյալ գինու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև սպառողների մեկնաբանությունները, որոնք երբևէ փորձել են այն։ Օգտատերերը կարող են թողնել ոչ միայն մեկնաբանություններ, այլև գնահատականներ, ուստի կարելի է տեսնել նաև միջինացված գնահատականը։ Մեկնաբանություններն ու գնահատականները ենթարկվում են կանոնավոր մշտադիտարկման՝ հնարավոր մանիպուլյացիաները բացառելու համար։
Ներկայումս հավելվածից օգտվում է 77 մլն մարդ (հիմնականում ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից, սակայն աճում է օգտատերերի թիվը նաև այլ երկրներում), իսկ տվյալների բազայում տեղադրված է գինիների շուրջ 90 մլն անվանում (այս ցուցանիշներով հարթակը կարելի է խոշորագույնը համարել գինու սիրահարների համար)։
Հայաստանից այստեղ առայժմ երկու գինեգործական ընկերություններ են ներկայացված՝ իրենց տեսականիով։ Դրանք փոքր ընկերություններ են, սակայն, ինչպես նշում է Գուդմանդը, նրանք փորձում են մշտական կապ պահպանել օգտատերերի հետ, ու հավելում՝ հարթակում սպասում են նաև հայ այլ գինեգործների։
Հավելվածի գործողության ամբողջ ժամանակահատվածում՝ սկսած 2010 թվականից, օգտատերերն ընդհանուր առմամբ շուրջ 3,5 մլրդ անգամ գինու պիտակներ են սքանավորել։ Հայկական գինիներին բաժին է ընկել մոտ 1,5 մլն սկանավորում։ Հավելվածում հայկական գինու մասին էջերի դիտումների քանակը շուրջ 2,7 մլն է։ Բացի սքանավորումներից, շուրջ 600 հազար դիտում ավելացել է հավելվածում որոնման արդյունքում, ևս մի քանի հարյուր հազարը՝ համացանցում որոնման և հարթակի կայք անցնելու արդյունքում։
Վաճառքներն ավելացնելու համար անհրաժեշտ է հասկանալ, Գուդմանդի խոսքով, թե ինչպես աշխատել տարբեր սերունդների գնորդների հետ, որոնք տարբեր սովորություններ ունեն։ Ներկայումս Z-սերնդին (1990-ականների վերջից մինչև 2010-ականների սկիզբը ծնված մարդկանց) բաժին է ընկում աշխարհում գինու սպառման ընդամենը 11%-ը, բայց, բնականաբար, նրանց մասնաբաժինը տարիների ընթացքում աճելու է։ Նրանց ներգրավելու համար գինեգործներն և մարքեթոլոգները պետք է ոչ միայն ակտիվ լինեն սոցցանցերում, այլև կարճ տեսանյութերում «մատների վրա» բացատրեն գինիների բնութագրերը։
Բացի այդ, Z-սերունդն ավելի տարված է առողջ ապրելակերպի թեմայով, ուստի հետաքրքրվում է ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային գինիներով։ Որոշ չափով այս հետաքրքրությունը կիսում են նաև միլենիալները (որոնց բաժին է ընկում համաշխարհային սպառման 31%-ը), սակայն ավագ սերունդների համար (X-սերունդ և բեյբի-բումերներ) այս հարցերն այդքան էլ էական չեն։ Գինու մեջ նրանք տեսնում են նախևառաջ հաճույքի աղբյուր, ոչ թե թնդություն ու շաքար։
Հարկ է նաև հաշվի առնել, նրա խոսքով, որ երիտասարդներն ու մինչև 40-45 տարեկան մարդիկ, թեև փորձում են քիչ ալկոհոլ օգտագործել, բայց ավելի շատ են հետաքրքրվում յուրահատուկ մթնոլորտ ունեցող էքսկուրսիաներով գինեգործարաններ։ Մասնագետը նշեց՝ արտադրողները պետք է հաշվի առնեն սա և տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար տարբեր բովանդակություն հրապարակեն։
Զրույցը տեղի է ունեցել հուլիսին Սևանում անցկացված «Seaside Startup Summit» նորարարական ֆորումի ընթացքում։