Տապալված ծառեր և սյուներ, վնասված մեքենաներ. ՆԳՆ–ն ներկայացրել է երեկվա քամու հետևանքները

Բաժանորդագրվել

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգեր է ստացել ժամը 20:00-ից։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երեկվա ուժգին քամու հետևանքով Երևանում Գեղաքունքի և Կոտայքի մարզերում վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգեր է ստացել օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

Leave a comment