Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանի մահվան կապակցությամբ։

«Լաչին Ստեփանյանը 16 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Նրա մարտական ուղին անցել է Կովկասից մինչև Եվրոպա, իսկ պատերազմից հետո նա ծառայել է Սևծովյան նավատորմի «Վորոշիլով» հածանավում։

Ստեփանյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար» և «Բուդապեշտի գրավման համար» մեդալներով։

Նա դեռ ռազմաճակատում սկսել էր բանաստեղծություններ գրել։ 2025 թվականին Երևանում տեղի էր ունեցել նրա ստեղծագործությունների «Իմ ժամանակը, իմ Հաղթանակը» ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Լաչին Ստեփանյանի հարազատներին և մտերիմներին»,- գրված է ուղերձում։

Leave a comment