«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ

«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին ֆիզիկական ներգործության դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 19:30-ին կանաչ գույնի «Mustang» և մոխրագույն «Nissan» մակնիշի ավտոմեքենաներով Երևանի Տիչինա փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում մի խումբ անձինք մոտեցել են վերանորոգման կետի աշխատակցին և հայտնել, որ պետք է «Mustang»-ի անվադողերը ստուգվեն, ապա նորոգելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մի քանի անձինք (թվով 5 հոգի) քաշքշել են ավտոդողերի վերանորոգման կետի աշխատակցին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ այդ անձանցից մեկը հանդիսանում է քրեական պատմություններով հայտնի «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։

Դեպքի փաստով քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Leave a comment