Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

https://arm.sputniknews.ru/20260814/tsarukjani-pesaji-karapet-gulvojani-nkatmamb-kirarvats-tnajin-kalanqy-veracvel-e-105791103.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558153_35:0:700:499_1920x0_80_0_0_9beca627761fbe2f675af32b09191e8d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կարապետ գուլոյան, տնային կալանք, գագիկ ծառուկյան

կարապետ գուլոյան, տնային կալանք, գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից։

Հայտնեցին, որ տնային կալանքը վերացվել է դեռ հուլիսի 9-ին։ Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։ Հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։

Տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։

Հիշեցնենք, որ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։

Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։

Leave a comment