ՌԴ-ն կրկին հարվածել է նավահանգիստներում Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներին

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Օդեսայի նավահանգստում խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստարանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Օրվա ընթացքում օդային տեղակայման ճշգրիտ զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել է Օդեսայի նավահանգստում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստարանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն Հարավային նավահանգստում հրթիռներով և դրոններով խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և ապրանքներով լի պահեստը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment