Իսլամ Մախաչևը և Իան Հարին կշռվել են տիտղոսային մենամարտից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և իռլանդացի Իան Հարին հաջողությամբ անցել են կշռման արարողությունը UFC 330 մրցաշարում տիտղոսային մենամարտից առաջ:

Երկու մարտիկների քաշն էլ 77,11 կգ է:

UFC 330 մրցաշարը կկայանա օգոստոսի 16-ին Ֆիլադելֆիայում: 34-ամյա Մախաչևն առաջին անգամ կանցկացնի կիսամիջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտ: Խառը մենամարտերում ռուսաստանցին ունի 28 հաղթանակ ու 1 պարտություն։

28-ամյա Հարին կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է, նա տարել է 21 հաղթանակ ու կրել 1 պարտություն։

Leave a comment