2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների՝ ՃՏՊ-ների, հետևանքով գրանցված զոհերի թիվը նախորդ ցուցանիշի համեմատ նվազել է 3-ով։ Այդ տվյալները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ-ն նաև հայտնել է, որ նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորված անձանց թիվը նվազել է 31-ով։
2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում արձանագրվել է հանցագործության 1833 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2320-ի դիմաց՝ նվազումը կազմել է 20․9 տոկոս: Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ ՆԳ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողություններին։