Քաղաքականություն
14.08.2026 | 18:40
Ազգային ժողովում տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանի և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Քոչարյանը հիշեցրեց, որ թեև Ղազինյանն արդեն ազատության մեջ է, սակայն քրեական գործը չի կարճվել։ Նա հարց բարձրացրեց, թե արդյոք թեկնածուն և նրա խմբակցությունը պատրաստ են այն սցենարին, որ դատախազը կարող է գալ խորհրդարան և «տանել» պատգամավորին։
«Դատախազը ձեր հետևից գալու է… Չի կարող չգալ, որտեղ դուք օրենքի ուժով եք դուրս եկել, քրեական գործը չի կարճվել»,- շեշտեց Քոչարյանը։
Դավիթ Ղազինյանը հակադարձեց, որ բացարձակ խնդիր չունի դատախազի հետ հանդիպելու, քանի որ վստահ է իր անմեղության մեջ։ Նա պարզաբանեց, որ մեղադրանքի հիմքում ընկած է մի գաղտնալսում, որտեղ մաքրուհին մոր հետ զրույցում հիշատակում է իր անունը 1,400,000 դրամ ընտրակաշառքի համատեքստում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան