Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16:30-ին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին։ Նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, որից հետո գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամներին։