Գերմանիայի ավտոմոբիլաշինության ոլորտում զբաղվածությունը նվազել է մինչև վերջին 20 տարվա նվազագույն մակարդակը

Գերմանիայում ավտոմոբիլաշինության ոլորտում աշխատողների թիվը նվազել է՝ հասնելով ավելի քան 20 տարվա նվազագույն մակարդակին, քանի որ տեղական ընկերությունները փորձում են կրճատել ծախսերը: Այս մասին վկայում են Destatis-ի տվյալները։

Հունիսի վերջի դրությամբ ավտոարդյունաբերության ոլորտում աշխատում էր 691.5 հազար մարդ, ինչը 2005 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Վերջին 12 ամիսների ընթացքում ոլորտը կորցրել է 42.3 հազար աշխատատեղ կամ աշխատողների ընդհանուր թվի 5.8%-ը։

Ավտոմոբիլային արդյունաբերությունը Գերմանիայում աշխատատեղերի թվով երկրորդ խոշոր ոլորտն է՝ զիջելով միայն մեքենաշինությանը, որտեղ աշխատում է ավելի քան 900 հազար մարդ։

Գերմանական խոշորագույն ավտոարտադրողները, այդ թվում՝ Volkswagen-ը, BMW-ն և Mercedes-ը վերջին շաբաթներին վատթարացրել են իրենց տարեկան կանխատեսումները՝ Չինաստանում վաճառքների թույլ ցուցանիշների պատճառով։ Միայն Volkswagen-ը դիտարկում է աշխատակազմը 100 հազար մարդով կրճատելու և մի շարք գործարաններ փակելու հնարավորությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment