Անվանի ֆուտբոլիստը դարձել է Նաիր Թիկնիզյանի մարզիչը

Իսպանացի մասնագետ Ալբերտ Ռիերան նշանակվել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանիայի հավաքականի, «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել Սերբիայի չեմպիոնի հետ:

Ռիերան կփոխարինի սերբ Դեյան Ստանկովիչին, որը 2025 թվականի դեկտեմբերից էր գլխավորում «Ցրվենա Զվեզդան» և հրաժարական էր տվել օրեր առաջ:

Մարզչական կարիերայի ընթացքում Ալբերտ Ռիերան գլխավորել է նաև սլովենական «Օլիմպիան», «Ցելյեն», ֆրանսիական «Բորդոն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը:

Leave a comment