Singer-ը և Louis Vuitton-ը ստեղծել են բացառիկ երկու Porsche 911

Սրահում օգտագործվել է Louis Vuitton-ի ոճին համապատասխան կաշի, իսկ դիզայնում՝ ապրանքանիշի հայտնի Monogram ծաղկային մոտիվները։ Երկրորդը Porsche 911 Classic Turbo կաբրիոլետն է՝ փղոսկրագույն երանգով

Louis Vuitton-ն ու կալիֆոռնիական Singer ատելիեն ներկայացրել են եզակի 2 Porsche 911՝ միավորելով շքեղ նորաձևությունն ու ավտոմոբիլային դիզայնը։ Սա երկու ընկերության առաջին համատեղ ավտոմոբիլային նախագիծն է։ Առաջին մեքենան վառ զաֆրանագույն և կոբալտ կապույտ երանգներով Porsche 911 Classic-ն է։ Այն ունի 4-լիտրանոց շարժիչ, մեխանիկական փոխանցման տուփ և հատուկ տանիքի բեռնակիր, որի վրա կարելի է տեղադրել տարբեր իրեր։

Սրահում օգտագործվել է Louis Vuitton-ի ոճին համապատասխան կաշի, իսկ դիզայնում՝ ապրանքանիշի հայտնի Monogram ծաղկային մոտիվները։ Երկրորդը Porsche 911 Classic Turbo կաբրիոլետն է՝ փղոսկրագույն երանգով։ Դրա դիզայնը մշակել է Louis Vuitton-ի կանացի հավաքածուների գեղարվեստական տնօրեն Նիկոլա Ժեսկիերը՝ ոգեշնչվելով դասական մոտորանավերից։

Leave a comment