Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից մեկ ամսում ՌԴ-ում ավելի քան 200 մարդ է զոհվել. Միրոշնիկ

https://arm.sputniknews.ru/20260814/ukrainakan-ats-neri-harvatsneric-mek-amsum-rd-um-aveli-qan-200-mard-e-zvohvel-mirvoshnik-105783883.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105781365_409:0:3140:2048_1920x0_80_0_0_67817e4f3626827d88ae2dd7aea4dccb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ

անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ

Բաժանորդագրվել

Ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում ռազմական գործողությունների վարման կամ ռազմական ենթակառուցվածքների հետ կապ չունեցող քաղաքացիական օբյեկտներին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական անօդաչուների հարվածներից Ռուսաստանում զոհվել է 201 խաղաղ բնակիչ, վիրավորվել առնվազն 1441 մարդ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի զեկույցում:

«Այս կարգի սպառազինության կիրառման ակտիվացումը Եվրամիության կողմից անօդաչու թռչող սարքերի գնումների աճի համար խոշորագույն գումարների հատկացման ուղղակի հետևանքն է»,- ասված է փաստաթղթում:

Դիվանագետը նշել է, որ վիճակագրությունն ուղղակիորեն վկայում է քաղաքացիական բնակչության սպանությունների համար Կիևի ռեժիմի արտասահմանյան հովանավորների պատասխանատվության մասին:

Նրա տվյալներով՝ հուլիսին ամենից հաճախ հարձակումների են ենթարկվել Բելգորոդի մարզի (հրետակոծությունների ընդհանուր թվի 30,16 տոկոսը), Կուրսկի մարզի (20,57 տոկոս), Խերսոնի մարզի (16,77 տոկոս), Բրյանսկի մարզի (10,06 տոկոս), ԴԺՀ-ի (8,7 տոկոս) և Զապորոժիեի մարզի (2,98 տոկոս) քաղաքացիական օբյեկտները:

Ընդհանուր առմամբ, անցած ամսվա ընթացքում ուկրաինական ռեժիմը ՌԴ 41 սուբյեկտներում գնդակոծել է օբյեկտներ, որոնք ռազմական գործողություններից գոտուց դուրս են գտնվում:

«Ընդ որում, հարձակումների են ենթարկվել բացառապես քաղաքացիական օբյեկտները, որոնք ոչ մի կապ չունեն ռազմական գործողությունների վարման կամ ռազմական ենթակառուցվածքի հետ»,- նշել է Միրոշնիկը:

Տուժել են բուժաշխատողներ

Զեկույցում նշվում է, որ Կիևը շարունակել է արտակարգ և փրկարարական ծառայությունների աշխատակիցների վրա կանխամտածված հարվածներ հասցնելու մարտավարությունը:

Հուլիս ամսվա ընթացքում ահաբեկչական հարձակումներից տուժել է 14 բուժաշխատող, որոնցից 2-ը մահացել են: Տուժել են նաև 17 փրկարար և վթարային ու կոմունալ ծառայությունների ավելի քան 20 աշխատակից, որոնք զբաղվում էին վերականգնողական աշխատանքներով:

Աճել է նաև քաղաքացիական ուղևորատար տրանսպորտի վրա կանխամտածված հարձակումների թիվը. հուլիս ամսվա ընթացքում հարձակման է ենթարկվել առնվազն 24 քաղաքացիական ավտոբուս:

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են Wildberries-ի 11 խոշոր պահեստային և լոգիստիկ կենտրոններ։ Դրա հետևանքով այրվել են հարյուր հազարավոր քառակուսի մետր պահեստային տարածքներ, հարյուրավոր միավոր տեխնիկա և տասնյակ շինություններ։

Leave a comment