Իսրայելը Լիբանանի հարավում ավիահարվածներ է հասցրել և այգիներ հրկիզել

Բաժանորդագրվել

Աղբյուրի տվյալներով՝ իսրայելցի զինվորականները սահմանամերձ մի շարք բնակավայրերում նաև շենքերի և ենթակառուցվածքների պայթեցումներ են իրականացնում:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի, հրետանային հարվածները հանգեցրել են այգիների և անտառատարածքների հրկիզման: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։

«Իսրայելական ավիացիան, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, առավոտից հարվածներ է հասցնում Էլ-Մանսուրի և Մաջդալ-Զուն շրջաններին։ Միաժամանակ շարունակվում են հրետակոծությունները, որոնց հետևանքով հրդեհներ են առաջանում և այրվում են երկրի հարավում գտնվող այգիներն ու անտառային զանգվածները», – պատմել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի տվյալներով՝ իսրայելցի զինվորականները սահմանամերձ մի շարք բնակավայրերում նաև շենքերի և ենթակառուցվածքների պայթեցումներ են իրականացնում: Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Մարքաբում, ևս մի քանի պայթյուն է գրանցվել Էլ-Մանսուրի, Բեյթ-Յահունա, Հոդեյթա և Կունինա շրջաններում:

Աղբյուրը հավելել է, որ Հոդեյթայի շրջանում առավոտյան նկատվել է իսրայելական զրահատեխնիկայի և տանկերի տեղաշարժ, միաժամանակ զինվորականները գնդացիրներից կրակ են բացել բնակավայրի ուղղությամբ: Իսրայելական մարտական ավիացիան և անօդաչու թռչող սարքերը, աղբյուրի խոսքով, շարունակում են գտնվել սահմանամերձ շրջանների օդային տարածքում:

Leave a comment