Վենսը ժամանեց Բաքու | Factor.TV

Քաղաքականություն

10.02.2026 | 17:21

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Բաքվի օդանավակայանում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է միջազգային թռիչքների մոնիթորինգի կայքից։

Վենսը փետրվարի 9-ին պաշտոնական այցով ժամանել էր ՀՀ, հանդիպել ՀՀ վարչապետին։ Երևանից մեկնելիս Վենսը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Բաքվում նաև գերիների հարցն է բարձրաձայնելու։

«Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղ վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ ասել է Վենսը։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment