Չեմ խնդրելու ձեզ ինձ ընտրել․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.08.2026 | 16:13

Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Ղազինյանն իր ելույթում արձանագրեց, որ թեև համայնքների թիվը 915-ից կրճատվել է մինչև 70-ի, սակայն բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա հատկապես մտահոգիչ համարեց վարչապետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման պրակտիկան։

«Կենտրոնական իշխանության լծակների ընդլայնումը… լրջագույն հարցեր են առաջացնում տեղական ինքնավարության և ժողովրդավարության լեգիտիմության սկզբունքների տեսանկյունից»,-ասաց նա։

Անդրադառնալով ճանապարհաշինությանը՝ թեկնածուն շեշտեց, որ ոլորտը չպետք է սահմանափակվի լոկ ասֆալտապատմամբ։ Նա հիշեցրեց, որ 2020 թվականից Հայաստանը շարունակում է մնալ ԵՄ ավիացիոն անվտանգության «սև ցուցակում», և այդ խնդիրը մինչ օրս լուծված չէ․ «Ճանապարհատրանսպորտային համակարգի կառավարումը ասֆալտի կառավարում չէ… Ճանապարհը չպետք է ավարտվի շինարարության ընդունման ակտով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment