Ուկրաինայի ԶՈւ–ն Զապորոժիեում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, քահանա է զոհվել

Բաժանորդագրվել

Բոլոր տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինուժը Զապորոժիեի մարզի Սկելկի գյուղում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, 6 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:

«Վեց մարդ տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ են ստացել, մեկ մարդ զոհվել է»,- տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։

Ռուս ուղղափառ եկեղեցու Բերդյանսկի թեմը հայտնել է, որ մահացածը Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու քահանա Սերգեյ Կլյախինն է։

58-ամյա քահանան երկար տարիներ եկեղեցու բարօրության համար կատարած աշխատանքի համար Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտի կողմից արժանացել է բազմաթիվ եկեղեցական շքանշանների և քահանայի համար բարձրագույն պարգևի՝ խույր կրելու իրավունքի:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment