Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը:
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 3 աստիճան ու զբաղեցնում է 161-րդ տեղը: 23-ամյա թենիսիստը մրցաշարի չի մասնակցել այս ամիս:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Չառաևան 113-րդ տեղում է:
WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան, որին հաջորդում են Ելենա Ռիբակինան (Ղազախստան) ու Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ)։ Լավագույն տասնյակում են նաև Կորի Գաուֆը (ԱՄՆ), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան), Միրա Անդրեևան (Ռուսաստան), Կարոլինա Մուխովան (Չեխիա), Լինդա Նոսկովան (Չեխիա), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա) ու Ամանդա Անիսիմովան (ԱՄՆ):