Զինդատախազությունները 59 վարույթ են ուղարկել դատարան, մոտ 43 մլն դրամի վնաս վերականգնվել է

Երևանի և մարզային կայազորների զինվորական դատախազությունները 2026 թվականի առաջին կիսամյակում ծանր հանցագործությունների վերաբերյալ 59 քրեական վարույթ են մեղադրական եզրակացությամբ հանձնել դատարան։ Ընդհանուր առմամբ պետությանը, համայնքին, պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 43 մլն դրամ:

Տավուշի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քրեական վարույթների, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում պետությանը, համայնքին, պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 15 միլիոն 503 հազար դրամ։

Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել 13 քրեական վարույթ։

Ծանր հանցագործությունների գործերով օրինական ուժի մեջ է մտել 16 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով՝ մեկ մեղադրական դատավճիռ։

Արարատի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթների և դատախազական ներգործության միջոցների կիրառման միջոցով պետությանը, համայնքին, պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 6 միլիոն 700 հազար դրամ։

Արարատի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է փոխանցել վեց քրեական վարույթ։

Ծանր հանցագործությունների գործերով օրինական ուժի մեջ է մտել երկու մեղադրական դատավճիռ։

Երևանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերականգնվել է պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված 5 միլիոն 740 հազար դրամի վնաս։

Երևանի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ՝ մեկ քրեական վարույթ։

Ծանր հանցագործությունների գործերով օրինական ուժի մեջ է մտել չորս մեղադրական դատավճիռ։

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթների և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում պետությանը, համայնքին, պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 4 միլիոն 369 հազար դրամ։

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել հինգ քրեական վարույթ։

Ծանր հանցագործությունների գործերով օրինական ուժի մեջ է մտել ինը մեղադրական դատավճիռ։

Լոռու կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քրեական վարույթների, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում պետությանը, համայնքին, պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 3 միլիոն 459 հազար դրամ։

Լոռու կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է փոխանցել երկու քրեական վարույթ։

Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով և դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերականգնվել է պետությանը, համայնքին, պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված 3 միլիոն 135 հազար դրամի վնաս։

Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել հինգ քրեական վարույթ։

Ծանր հանցագործությունների գործերով օրինական ուժի մեջ է մտել երեք մեղադրական դատավճիռ։

Կապանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քրեական վարույթների և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում պետությանը, համայնքին, պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 2 միլիոն 386 հազար դրամ։

Կապանի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել երեք քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ՝ մեկ քրեական վարույթ։

Ծանր հանցագործությունների գործերով օրինական ուժի մեջ է մտել չորս մեղադրական դատավճիռ։

Շիրակի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթների, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 1 միլիոն 912 հազար դրամ։

Շիրակի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել երկու քրեական վարույթ։

Առանձնապես ծանր հանցագործությունների գործերով օրինական ուժի մեջ է մտել երկու մեղադրական դատավճիռ։

Leave a comment