Վանաձորի դպրոցի պատի շուրջ 10 քմ երեսպատման սալիկներ ապամոնտաժվել են՝ թափվելու վտանգի պատճառով

Օգոստոսի 14-ին՝ ժամը 10։17-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող հիմնական դպրոցի պատի երեսպատման սալիկները պոկվել և կախված են․ առկա է թափվելու վտանգ։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են վտանգավոր քարե կառուցատարրերը՝ մոտ 10 քմ։

Leave a comment