«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներ են ձերբակալվել (PAN.am)

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի չորս աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձ։ Այդ մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Նրանք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին»,- նշեցին կոմիտեից։

Ձերբակալվածներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

Leave a comment