Քաղաքականություն
14.08.2026 | 14:35
Ազգային ժողովի նիստերի դահլիճում շարունակվում են բուռն քննարկումները՝ կապված Էդգար Ղազարյանի հնչեցրած «սրիկա» որակման և դրա համար ներողություն խնդրելու պահանջի հետ։
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը իր ելույթում մտահոգություն հայտնեց նիստերի դահլիճում ստեղծված մթնոլորտի վերաբերյալ։
«Իմ մոտ տպավորություն էր, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճը զոհասեղան է… Մենք առնվազն զոհասեղանների պատկերացումներ չունենք»,- հայտարարեց նա՝ կոչ անելով հիշել, որ խորհրդարանը սահմանադրական մարմին է։
Ի պատասխան այս պնդումների՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց, որ ներողություն խնդրելը չպետք է նույնացնել զոհաբերության հետ։ Նա նշեց, որ եթե «սրիկան» վիրավորանք է, ապա Ղազարյանը պետք է ներողություն խնդրի, իսկ եթե ոչ՝ ապա նորմալ է, որ նրան նույնպես անվանեն սրիկա։
«Փառք Աստծո, պարոն Ղազարյանը Սրբխեչի ուլ չէ, որ բերենք այստեղ մորթենք, բայց առաջարկվում է անել պարզ բան… Հնչել է վիրավորանք, թող ներողություն խնդրի»,- շեշտեց Ալեքսանյանը։
Ռուբինյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է սխալի համար ներողություն խնդրելը ընկալվում որպես «զոհասեղանին զոհ տալ»։ Նա ընդդիմությանը դրեց ընտրության առջև՝ կա՛մ ընդունել վիրավորանքի փաստը և ներողություն խնդրել, կա՛մ պատրաստ լինել համարժեք պատասխանի։
«Եթե համարում եք, որ վիրավորանք չէ՝ շատ լավ, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»,- եզրափակեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան