UFC-ի նախագահ Դանա Ուայթը համեմատել է կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի և կարիերան ավարտած նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի նվաճումները:
«Իսլամն ակնհայտորեն ավելի շատ բանի է հասել, քան Խաբիբը, քանի որ նա ավելի երկար է մենամարտում։ Ո՞վ գիտի, թե ինչի կարող էր հասնել Խաբիբը, եթե շարունակեր կարիերան։ Անկեղծ ասած, եթե Խաբիբն աներ այն, ինչին ընդունակ է, նա անկասկած կդառնար բոլոր ժամանակների մեծագույն մարտիկը»,- TMZ Sports-ի հետ հարցազրույցում ասել է ամերիկացի ֆունկցիոները:
Խաբիբ Նուրմագոմեդովը խառը մենամարտերում անցկացրել է 29 հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ։ Ռուսաստանցի մարտիկը կարիերան ավարտել է 2020 թվականին։
Իսլամ Մախաչևն այս օրերին պատրաստվում է իռլանդացի Իան Հարիի դեմ մենամարտին, որը կկայանա օգոստոսի 16-ին Ֆիլադելֆիայում: 34-ամյա Մախաչևը խառը մենամարտերում ունի 28 հաղթանակ ու 1 պարտություն։