Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արձակուրդից հետո միացել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» մարզումներին:
41-ամյա հարձակվողը սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը փոխել է մազերի գույնը:
Կրիշտիանու Ռոնալդուն օրեր առաջ ամուսնացել էր իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Հարսանեկան փակ արարողությունը տեղի էր ունեցել օգոստոսի 11-ին պորտուգալական Կաշկայշ քաղաքում: