ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը

ԱՄՆ փոխնախագահը Բաքվում կայանալիք հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել հարցին, թե արդյոք Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ անդրադառնալու է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցին։


«Այո՛, դա անպայման կբարձրացվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ», – նշեց է Վենսը։


ԱՄՆ փոխնախահագն ընդգծեց, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, թե որտեղ են կողմերը հիմա մի քանի ամիս առաջվա համեմատ։ 


«Այսպիսով` մենք անպայման մի շարք թեմաներ կբարձրացնենք։ Կարծում եմ՝ մենք շարունակելու ենք շատ հաջողությամբ աշխատել հայերի և ադրբեջանցիների հետ», – ասաց Վենսը։


Leave a comment