Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Յուլյա Վարդանյանին պատկանող «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք):


Այս արտադրամասի որոշ հատվածներում պատերի մակերևույթները եղել են տեղ-տեղ վնասված, ծեփը թափված, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առկա են եղել բորբոսասնկեր:


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Դիտումների քանակ3

Leave a comment