Եթե համարում եք, որ սրիկան վիրավորանք չի, ուրեմն՝ «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման». Ռուբինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փառք Աստծո՝ Էդրգար Ղազարայանը սբխեչի ուլ չէ, որ բերենք այստեղ մորթենք: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժող Հայաստան» խմբակցության պատգամավոր և ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի ելույթին:
«Պարոն Վարդևանյան, որ ասում եք պետք չէ սխալին սխալով արձագանքել: Իսկ մենք գիտեի՞նք, որ դուք դա սխալ եք համարում: Հաջորդը՝ գոյություն ունի էսպիսի մի պարզ սիլոգիզմ, եթե սրիկան վիրավորանք է, ապա Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի: Եթե սրիկան վիրավորանք չէ, ուրեմն լրիվ նորմալ է, որ Էդգար Ղազարյանին, ըստ Էդգար Ղազարյանի, անվանենք սրիկա»,-ասել է ԱԺ նախագահը:
Ռուբինյանը նաև խոստացավ, որ եթե ՔՊ-ից որևիցէ մեկը վիրավորական միտք արտահայտի, ապա ինքը կհորդորի որպեսզի տվյալ պատգամավորը գա ու ներողություն խնդրի: «Այդ որ օրվանից սխալի համար ներողություն խնդրելը դարձավ զոհասեղանին զոհ տալ: Եթե համարում եք, որ սրիկան վիրավորանք չի, ուրեմն «Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման»,-ասել է Ռուբինյանը: