Ֆինլանդիան սահմանափակել է Ֆիննական ծոցի օդային և ծովային տարածքի օգտագործումը

Բաժանորդագրվել

Օգոստոսի 14-ի առավոտյան ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի օդային տարածք մտած ԱԹՍ են խոցել։ Ըստ ԶԼՄ–ի` Ֆիննական ծոցում սահմանափակումները կիրառվել են որպես նախազգուշական միջոց։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ֆինլանդիան ժամանակավորապես սահմանափակել է Ֆիննական ծոցի արևելյան մասում օդային և ծովային տարածքի օգտագործումը։ Տեղեկությունը հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

Որոշումը կայացվել է Լատվիայում տեղի ունեցած միջադեպից հետո։ «Reuters»-ը, հղում անելով Լատվիայի զինված ուժերին, հայտնում է, որ օգոստոսի 14-ի վաղ առավոտյան ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելությանը մասնակցող կործանիչները ԱԹՍ են խոցել, որը խախտել է երկրի օդային տարածքը։

Գործակալության տվյալներով՝ Ֆիննական ծոցում սահմանափակումները մտցվել են որպես նախազգուշական միջոց։

Հելսինկին նման որոշումներ էր կայացրել նաև հուլիսին։ Առաջին անգամ սահմանափակումներ մտցվեցին հուլիսի 2-ին և տևեցին մոտ երկու ժամ։ Հուլիսի 4-ին Ֆինլանդիայի իշխանությունները կրկին ժամանակավորապես փակեցին օդային և ծովային տարածքի մի մասը, այդ անգամ՝ ուկրաինական անօդաչուների թռիչքների պատճառով։

Եվս մեկ նման դեպք տեղի ունեցավ հուլիսի 6-ին։ Այն ժամանակ Ֆինլանդիայի հրամանատարության ներկայացուցիչ Երե Պալդանիուսը սահմանափակումները կապեց Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչուների հարձակումների հետ։

Leave a comment