Աշխատանքն է դադարեցրել Նովոռոսիյսկի երրորդ և ամենախոշոր հացահատիկի տերմինալը


Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Նովոռոսիյսկի երրորդ և վերջին հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունը` հաղորդում է The Moscow Times-ը։


Delo ընկերությունների խումբը, որին պատկանում է տերմինալը, հայտարարել է, որ դադարեցնում է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի բեռնաթափումը, նավերի վրա հացահատիկի բեռնումը և այլ գործողություններ՝ «աշխատողների և ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար»։


Օգոստոսի 12-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով աշխատանքը դադարեցրել էին Նովոռոսիյսկի հացահատիկի մյուս երկու տերմինալները:


КСК հացահատիկի տերմինալը Ռուսաստանի խոշոր ծովային հացահատիկի տերմինալներից մեկն է, որի փոխադրման հզորությունը տարեկան կազմում է 10,5 միլիոն տոննա հացահատիկային բեռ:

Leave a comment