Կաշառքի գործով ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիայի» և տեսչական մարմնի աշխատակիցներ

Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը


ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/․ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ, «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։

Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը»,-նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Leave a comment