Քննարկվել է Ղազախստան հայկական պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ հանդիպմանը քննարկել է հայկական գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու հնարավորությունները։

«Քննարկեցինք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքատեսակների նկատմամբ։ Մայիսի 22-ից արգելվել են ծաղիկների, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի մատակարարումները։ Հունիսի 2-ից արգելվել է կորիզավոր պտուղների՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև թարմ խաղողի ներմուծումը, իսկ հունիսի 3-ից՝ սմբուկի, կարտոֆիլի և չրերի մատակարարումները։ Հունիսի 12-ից արգելքը տարածվել է ամբողջ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծման վրա։ Բացի այդ, հունիսի 2-ից կասեցվել է Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի սերտիֆիկացումը, իսկ հուլիսի 27-ից սահմանափակվել է կաթնամթերքի ներմուծումը։

Leave a comment