Տվյալ անձի համար՝ «Что в лоб, что по лбу» , տեղում չի, ընդհանրապես գոյություն չունի․ Վիլեն Գաբրիելյանը՝ Էդգար Ղազարյանին

Տվյալ անձի համար՝ «Что в лоб, что по лбу» , տեղում չի, ընդհանրապես գոյություն չունի․ Վիլեն Գաբրիելյանը՝ Էդգար Ղազարյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կասկած չունեմ, որ Էդգար Ղազարյանը ոչ թե մարտագլխիկ է, այլ շարքային սադրիչ է: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանի նախօրեին հնչեցրած վիրավորական ելույթին:

«Ուզում եմ հավատալ, որ «Ուժեղ Հայաստանը» ազնիվ է եղել պայմանավորվածության շրջանակներում: Բայց ինչ է տեղի ունենում, փաստը որն է: Շարքային սադրիչը գալիս է ԱԺ ամբիոնի մոտ, իհարկե տեսել ենք դերասանական տաղանդը, բայց բավականին անտաղանդ դերասանական ունակություններով, վերջում սրտաճմլիկ ելույթ է ունենում, և մեղադրանք է հնչեցնում առ այն, որ մենք զոհերի հիշատակը սրիկյաբար շահարկում ենք՝ հաշվի չառնելով, որ ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը: Սա այլ կերպ չեմ կարող անվանել»,-ասել է Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ կա այս գործընթացի շարունակությունը, քանի որ «Ուժեղ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նախօրեին տեղի ունեցած խոսակցության ընթացքում ընդունել է, որ անպարկեշտ պահվածք է թիմակցի կողմից:

«Ենթադրում եմ, որ համ այստեղ եք քննարկել, համ Ուլնեցի փողոցում, որովհետև հավանաբար Ուլնեցիում այլ ոճի քննարկում եք ունեցել, որովհետև ելնելով այստեղի քննարկումից ու խոսակցությունից ես մի քիչ այլ բան եմ ակնկալել: Ակնկալել եմ, որ այնուամենայնիվ մեր մեջ այդ փոխըմբռնումը կա և մենք կշարունակենք աշխատել»,-ասել է պատգամավորը:

Հույս հայտնելով, որ այնուամենայնիվ ընդդիմադիր գործընկերները կկարողանան ներողություն խնդրել և դրանով որոշակի դիվիդենտներ շահել հանրության շրջանում՝ ապացուցելով ընդդիմության անկեղծ մղումները:  

Չբացառելով, որ նաև հենց Էդգար Ղազարյանը այնուամենայնիվ կարող է գալ ու ներողություն խնդրել, թեկուզ ընդդիմադիր գործընկերներից բարեկրթության բացակայության համար, պատգամավորը միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ ընդդմիադիր գործընկերոջ համար տեղի ունեցածը որևէ բան չի նշանակում:

«Տվյալ անձի համար «Что в лоб, что по лбу» («Մեկ է՝ ճակատին խփես, թե ճակատով խփես»):  Տեղում չի, իսկականից, ընդհանրապես գոյություն չունի: Տրամաբանությունն եմ ուզում հասկանամ, ինչին է ինքը նպաստում»,-ասաց Գաբրիելյանը:

 

Leave a comment