Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է

Օգոստոսի 10-ին առեղծվածային ու արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթյա թիթեղների տակ նորածին երեխա կա։

Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերել. կապել էին պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»` ժողովրդին ավելի հայտնի, որպես Ռազմիկ Աբրահամյանի ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր էր եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

MediaHub-ի տեղեկություններով՝ երեխան դեռևս բժիշկների հսկողության տակ է, առողջական վիճակն էլ բավարար է, կյանքին սպառնացող վտանգ չկա։

MediaHub-ի տեղեկություններով՝ Երևանում հայտնաբերված նորածնի մորը դեռ չեն գտել։

ՔԿ-ից էլ MediaHubին հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Մարիաննա Արամյան

Leave a comment