ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի երկնքում անօդաչու են խոցել

Քաղաքականություն

14.08.2026 | 11:32

Օգոստոսի լույս 14-ի գիշերը Լատվիայի ազգային զինված ուժերը հայտնել են Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից երկրի չորս շրջանների՝ Աուգսդաուգավայի, Պրեյլիի, Ռեժեկնեի, Բալվիի և Ալուկսնեի օդային տարածքում սպառնալիքի մասին։

Լատվիայի զինված ուժերը հետագայում հայտնել են, որ ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խոցել, գրում է Current time-ը։

ԶՈՒ խոսնակ Իվետա Բերզինան պարզաբանել է, որ խփված անօդաչուի մոտավոր գտնվելու վայրը հայտնի է, ներկայում տարածքի ուսումնասիրության աշխատանքներ են իրականացվում։

«Մենք գիտենք, որ անօդաչու թռչող սարքը խփվել է Բալվիի երկրամասում՝ Ռուգայի շրջանում։ Բայց քանի որ այն խփվել է համեմատաբար մեծ բարձրության վրա, անօդաչուի բեկորները կարող են ցրված լինել»,- ասել է նա։

Առաջին դեպքը չէ, երբ անօդաչու թռչող սարքեր են թռչում Բալթյան երկրների տարածքներ։ Մայիսի 19-ին առաջին անգամ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խփվել Էստոնիայի տարածքում։ Հետագայում անօդաչուները բազմիցս թռել են Լատվիա, Լիտվա և Էստոնիա։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ դրանք Բալթյան երկրների տարածք են թռչում  ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի շնորհիվ։ Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները նույնպես մեղադրել են Ռուսաստանին ուկրաինական անօդաչուների ուղղությունը դիտավորյալ շեղելու մեջ։

 

 

Leave a comment