ՀՀ քաղաքական դաշտում պարբերաբար առկայծել է ՌԴ-ից «կոժից կուրտկով» ինչ-որ մեկը, ով ժողովրդին խոստացել է գործ տալ. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ քաղաքական դաշտով անցավ ևս մի անջրպետ, ու Հայաստանում հստակ առանձնացան երկու քաղաքական էություն՝ անցյալի ու ապագայի»,– այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ պատագամվոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ ապագայի քաղաքական էության մեջ ԱՄՆ 4 միլիարդ դոլարի ներդրման հեռանկարն է, ամերիկյան արտադրության հետախուզական դրոնները, տարբեր ռազմարդյունաբերող գործընկերներից գնված զինտեխնիկան:
«Իսկ ինչ է հենց այդ պահին ուրվագծում անցյալի խորհրդանիշը՝ ժեշտի բանկաներ սահմանին, 90-ականներին շատ պոպուլյար պոպուլիստական խոստումներ ու ժողովրդի հետ կապ չունեցող խոսույթ: ՀՀ քաղաքացիներն արդեն վաղուց հաղթահարել են 90-ականնեևրը, 2000 ականները, 2010-ականները, ՀՀ քաղաքական դաշտում պարբերաբար առկայծել է, սովորաբար ՌԴ-ից կոժից կուրտկով եկած ինչ-որ մեկը, ով ժողովրդին խոստացել է, որ ձեռքը փող չկա, եկեք մարդկանց գործ տանք աշխատեն, տենց «խալոպի» պես վերաբերվելով ՀՀ քաղաքացիներին: Բայց նրանք ապրում են մի երկրում, որը փաստացի առաջատար է մի շարք ոլորտներում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են խոպան»,- ասաց նա ու նշեց, որ ՀՀ քաղաքացիները տեսնում ենմ, որ իրենց երկիրը ձեռք է բերում ԱՄՆ արտադրության հետախուզական դրոն, մինչդեռ նախկինում խառը մետալալոմից ինչ հասցրել են լցրել են «բագաժնիկը» բերել են: