Սպերցյանը «Ալ-Ահլիի» կազմում իր առաջին խաղում լավագույն խաղացող է ճանաչվել

Բաժանորդագրվել

Սպերցյանն առաջին մրցանակն է ստացել իր նոր ակումբում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» կազմում իր առաջին պաշտոնական խաղից հետո արժանացել է հանդիպման լավագույն խաղացողի մրցանակին։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Սպերցյանն աչքի է ընկել 25-րդ րոպեին՝ միակ գոլը խփլեով «Ալ-Դիրիայի» դեմ երկրի առաջնության առաջին տուրի խաղում։

Սպերցյանը «Կրասնոդարից» «Ալ-Ահլիի» է տեղափոխվել հուլիսի 7-ին։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն դոլար։

26 տարեկան Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա թիմի հետ 2024/25 մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի չեմպիոն ։ 2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրեց 42 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։

Leave a comment