Այս մասին հայտնել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար՝ Մարինա Օհանջանյանը
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է։
Այս տեղեկությունը Նովոստի-Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար՝ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը նախորդ գումարման խորհրդարանում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության անդամ էր։ 2025 թվականին նա մասնակցել է Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Ընտրություններից հետո նրա գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը ապահովել է անհրաժեշտ ձայներ՝ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու համար։
2026 թվականին Գրիգորյանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մասնակցելու մասին։